Լեմպարդը կարող է գլխավորել Անգլիայի երիտասարդական հավաքականը
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել Անգլիայի ֆուտբոլի երիտասարդական թիմը:
Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Մ21 տարեկանների թիմի մարզչի պաշտոնին հավակնում է նաև Սթիվ Կուպերը, ով գլխավորում էր պատանեկան հավաքականը:
Ընթացիկ տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին: Լեմպարդն «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին: Անգլիայի ընթացիկ առաջնության վերջին 5 տուրերում «Չելսի»-ն միայն մեկ հաղթանակ է տոնել: Լեմպարդը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 2001-2014 թվականներին հանդես է եկել հենց «Չելսի»-ում:
Կարծիքներ