Տանզանիայի նախագահ Մագուֆուլի հետ հրաժեշտի ժամանակ հրմշտոցից 45 մարդ Է զոհվել
Տանզանիայի խոշորագույն քաղաք Դար Էս Սալամի մարզադաշտում մարտի 21-ին երկրի նախագահ Ջոն Մագուֆուլիին հրաժեշտ տալու արարարողությանը ծայր առած հրմշտոցի հետեւանքով զոհվածների քանակը հասել Է 45-ի, եւս 37-ը վիրավորվել Է: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել Է տանզանիական The Citizen թերթը՝ վկայակոչելով ոստիկանության զեկույցը: «Մարդիկ զոհվել են այն պատճառով, որ շատերը փորձել են մարզադաշտ ներթափանցել հաստատված երթուղու շրջանցմամբ, առաջացել Է հրմշտոց»,- հայտարարել Է Դար Էս Սալամի ոստիկանական հատուկ գոտու հրամանատար Լասարո Մաբոսասան:
Ավելի վաղ քաղաքի իշխանությունները հայտնել Էին հինգ զոհվածների մասին: Ջոն Մագուֆուլին, որը նախագահի պաշտոնում վերընտրվել Էր անցյալ հոկտեմբերին, մահացել Է մարտի 17-ին Դար Էս Սալամի հիվանդանոցում: Մահվան պաշտոնական պատճառը սրտի հետ կապված խնդիրներն են, սակայն տանզանիացի ընդդիամդիր Թունդի Լիսուն, որն առաջինն Է հայտնել պետության ղեկավարի հոսպիտալացման մասին, պնդում Է, որ Մուգուֆուլիի մոտ կորնավիրուս Է եղել: Ջոն Մագուֆուլիի հետ հրաժեշտի արարողություններ են տեղի ունեցել վեց օրվա ընթացքում ամբողջ Տանզանիայում: Դար Էս Սալամի մարզադաշտի իրադարձություններից հետո իշխանությունները ձեռնարկել են անվտագնության հատուկ միջոցներ, եւ մյուս քաղաքներում հաջողվել Է խուսափել խառնաշփոթությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ