Վթար՝ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մարտի 9-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2002 թ․) և «Jeep Compass» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ.), Ն․ Պ․-ն (ծնված 1998 թ.) և Ա․ Հ․-ն  (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդ Ա․ Ա․-ին և «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Ա․-ին դուրս բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Բժիշկները Ա. Ա․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, Ն. Պ․-ինը՝ միջին ծանրության, Հ. Խ․-ինը և Ա. Հ․-ինը՝ բավարար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում