Ստեփանավանում ավտոմեքենա է այրվել

Ստեփանավանում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 16։56-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Արևելյան փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևելյան 6 հասցեի մոտակայքում գտնվող թիթեղյա ավտոտնակում (մոտ 32 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։09-ին, մարվել՝ 17:41-ին։

Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 20 քմ հատվածը, ներսում կայանած «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, և կենցաղային իրեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում