ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 16-ին կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով, տեղի կունենա չորեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 15:00-ին: Այս մասին իր կայքում հայտնել է ՄԱԿ - ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը :
«Օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի խնդրանքով հանդիպում կանցկացվի»,- հայտնել են ԱՄՆ դեսպանատնից։
ԱՄՆ-ն օգոստոսին նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կազմում աշխատանքային ծրագիր։
Կարծիքներ