Ճապոնիայում «Լան» թայֆունի պատճառով չեղարկվել է ավելի քան 800 չվերթ
Ճապոնիայում ավելի քան 800 չվերթ է չեղարկվել «Լան» թայֆունի պատճառով, որը շարժվում է երկրի արևմտյան հատվածով։ Այս մասին են վկայում տեղական ավիափոխադրողների հրապարակած տվյալները։
Մասնավորապես, ճապոնական Japan Airlines և All Nippon Airways խոշորագույն ավիաընկերությունները չեղարկել են համապատասխանաբար առնվազն 313 և 241 չվերթ։
Թայֆունը խափանումներ է առաջացրել նաև երկրի արևմուտքում գտնվող երկաթուղային տրանսպորտում։ Մասնավորապես, այնտեղ դադարեցվել է արագընթաց գնացքների շարժը։
Ավելի քան 500 հազար մարդ Ճապոնիայի արևմտյան պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Կիոտոյում և Օսակայում, ստացել են տարհանման հանձնարարականներ կամ հրամաններ: Վատ եղանակը պատճառ է դարձել, որ մարզում չեղարկվեն բազմաթիվ մարզական և մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ ավագ դպրոցների բեյսբոլի առաջնություններն ու համերգները:
Կարծիքներ