Երկրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը
Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:
Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբով անցկացված մրցաշարին ավելի քան 140 մարդ է մասնակցել:
18-ից 40 տարեկան կանանց պայքարում առաջին տեղը գրավել է Անահիտ Բարսեղյանը, երկրորդը՝ Անի Ավետիսյանը, երրորդը՝ Ամալյա Բարիկյանը: 41 տարեկանից բարձր տարիքի կանանց մրցաշարում հաղթող է ճանաչվել Սրբուհի Վարդանյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Մարգարիտա Խոստիկյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Յուլիանա Միխեևան: 18-ից 40 տարեկան տղամարդկանց մրցաշարում հաղթողի կոչմանն արժանացել է Մկրտիչ Ոսկանյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շահեն Խոնդկարյանը, իսկ երրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կարեն Երանոսյանը: 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց մրցաշարում հաղթող է ճանաչվել Անդրանիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը գրավել է Արմեն Հանեսօղլյանը, իսկ երրորդը՝ Արա Աբրահամյանը:
Երկու տարիքային խմբերում 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 500.000, 3-րդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 100.000, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ:
Կարծիքներ