Ալիևը՝ Մամեդյարովի հրաժարականի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել ԱԳՆ և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Կարծում եմ, մեր դիվանագիտական գործունեությունը կարող էր ավելի արդյունավետ լինել: Բազմիցս ասել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է հարձակվողական լինի, այլ ոչ թե պասիվ, պաշտպանողական: Չպետք է լինի դիվանագիտություն, որը վախենում է արտահայտվել, որ ինչ-որ մեկին դուր գա», – ասել է Ալիևը:
«Ցավոք, վերջին շրջանում մեր դիվանագիտությունը որոշ դեպքերում զբաղված է անիմաստ գործերով ու խոսակցություններով: Ի՞նչ բանակցություն կարող է լինել Covid-19-ի հարցով մի երկրի հետ, որի հետ մենք հակամարտության մեջ ենք: Սա ի՞նչ է: Մի՞թե սկսել ենք համագործակցել Հայաստանի հետ», – նշել է նա:
«Հայաստանի վարչապետն ասում է՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ: Ես պատասխանում եմ: Իսկ արտաքին գործերի նախարարությունը որևէ մակարդակով պատասխանե՞լ է: Չեմ լսել: Ադրբեջանի ժողովուրդը նույնպես չի լսել», – շարունակել է դժգոհել Ադրբեջանի ղեկավարը:
«Չկարողացա գտնել արտաքին գործերի նախարարին», – ասել է Ալիևը:
«Ալի Ասադովին հարցրեցի՝ ու՞ր է նա: Եվ նա ի՞նչ ասաց քեզ: Զեկուցիր», – ասել է Ալիևը:
Վարչապետ Ալի Ասադով. «Պարոն նախագահ, ես հարցրեցի, նա ասաց, որ տնից է աշխատում»:
Կարծիքներ