Փրկարարներն իրականացնում են մոլորված քաղաքացու որոնողական աշխատանքներ

Փրկարարներն իրականացնում են մոլորված քաղաքացու որոնողական աշխատանքներ

Ապրիլի 23-ին, ժամը 19:56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի «Նավեր» կոչվող տարածքում քաղաքացի է մոլորվել։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։

ժամը 21։16-ին փրկարարները սկսել են մոլորված քաղաքացու որոնողական աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում