Բրիտանիան սկսել է զբաղվել COVID-19- ի լաբորատոր ծագման վարկածով
Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները սկսել են իրենց ստուգումներy SARS-CoV-2 կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածի վերաբերյալ: Այժմ նրանք այդ հարցի շուրջ համագործակցում են Միացյալ Նահանգների հետ և տվյալների փոխանակում իրականացնում: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրին:
Ավելի վաղ Սպիտակ տունը նշել էր Չինաստանի ՈՒհան քաղաքում գտնվող լաբորատորիայի վթարի հավանականության մասին, վարկածն առայժմ չի բացառվել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ ասել էր, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները վարակի ծագման դեռ երկու տարբերակ են մշակում՝ բնական փոխանցում կենդանուց մարդուն և արտահոսք գիտական հաստատությունից:
Նախագահ Բայդենը 90 օր է տրամադրել տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար, որը պետք է տա հարցի վերջնական պատասխանը: Ինչպես նշել է բրիտանական աղբյուրը, Մեծ Բրիտանիան չի բացառում նաև SARS-CoV-2 արհեստական ծագումը:
Այս տարվա մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել էր փորձագետների միջազգային խմբի աշխատանքի արդյունքները, որոնք այցելել էին Ուհան։ Զեկույցում նշվել է, որ լաբորատորիայից արտահոսքը չափազանց քիչ հավանական է, հիմնական վարկածը կարելի է համարել չղջիկներից վիրուսի փոխանցումը մեկ այլ կենդանու միջոցով:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և 13 այլ պետւթյուններ կասկածներ հայտնեցին փորձագետների աշխատանքի արդյունքների վերաբերյալ և պահանջեցին թափանցիկ և անկախ հետաքննություն: Չինաստանում նման դիրքորոշումը որակել են քաղաքական և գիտության հետ որևէ կապ չունեցող:
Կարծիքներ