Խոցելի խմբում գտնվող մարդիկ պաշտպանված են, եթե ապրում են պատվաստված մարդկանց շրջանում. ՄԱԿ-ի գրասենյակ
Երբ անձը պատվաստված է, նա պաշտպանված է թիրախային հիվանդությունից: Սակայն ոչ բոլորը կարող են պատվաստվել․ մարդիկ, ովքեր ունեն իմունային համակարգը թուլացնող առողջական խնդիրներ (օրինակ՝ քաղցկեղ կամ ՄԻԱՎ), կամ սուր ալերգիա պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ, կարող են ի վիճակի չլինել պատվաստում ստանալ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակըից:
Սակայն խոցելի խմբում գտնվող այս մարդիկ կարող են պաշտպանված լինել, եթե ապրում են պատվաստված մարդկանց շրջանում: Երբ համայնքում շատ մարդիկ են պատվաստվում՝ հարուցիչը դժվարությամբ է շրջանառվում, քանի որ հանդիպող մարդկանց մեծ մասը անձեռնմխելի է: Սա կոչվում է «համայնքային դիմադրողականություն»:
Պատվաստվեք և պաշտպանեք ինքներդ ձեզ և մյուսներին։
Կարծիքներ