Հուլիսի 7-ին իրավախախտման 2938 դեպք է արձանագրվել. մինչ օրս կազմվել է 77 486 արձանագրություն (տեսանյութ)
Հուլիսի 7-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների իրավախախտման 2938 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 77486 արձանագրություն:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Կարծիքներ