Մոսկվայի հանրակացարանից հրդեհի հետևանքով ավելի քան 500 մարդ տարհանվել է
Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող հանրակացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ավելի քան 500 մարդ տարհանվել է։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Հրդեհն արդեն մարվել է։ Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ նշված հասցեում է գտնվում «Գորնյակ-1» հանրակացարանը, որը պատկանում է MISiS ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանին։
Կարծիքներ