Գերմանիայի գավաթ․ Բորուսիան լքեց պայքարը
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» 1-2 հաշվով զիջեց «Սանկտ-Պաուլիին» և լքեց հետագա պայքարը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Չորրորդ րոպեին հաշիվը բացեց Էթիեն Ամենյիդոն։ 40-րդ րոպեին Ակսել Վիտցելը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 58-րդ րոպեին Էրլինգ Հալանդը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, սակայն «մեղուներին» ավելին անել չհաջողվեց։
Կարծիքներ