Դավիթ Չալոյանն այսօր կմենամարտի աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար

Դավիթ Չալոյանն այսօր կմենամարտի աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար

Բելգրադում շարունակվող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր և վաղը կկայանան եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը ռինգ դուրս կգա այսօր: Եզրափակչում նա կմենամարտի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ:

Հիշեցնենք, որ երեկ կիսաեզրափակչում Դավիթը փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլաևի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ եզրափակիչ է դուրս եկել 15 երկրի 26 բռնցքամարտիկ, 4-ական՝ Ղազախստանից և ԱՄՆ-ից, 3-ական՝ ՌԴ-ից և Կուբայից, 2-ը՝ Ճապոնիայից և 1-ական՝ Հայաստանից, Թաիլանդից, Ուզբեկստանից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Իտալիայից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում