Հրդեհ Արզական գյուղում

Հրդեհ Արզական գյուղում

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 27-ին, ժամը 18:07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի կամրջի մոտակայքում տուն է այրվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:50-ին, մարվել՝ 21:20-ին:
Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 60քմ) և մոտ 320 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 3 խոշոր եղջերավոր կենդանու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում