Մարդը հեղափոխության պիկին բոլորին բրդբրդելով ասում էր ես, ինձ պաշտոն, հենց տեսավ մի քիչ խարխուլ վիճակ, փախավ. Ավինյան

Այսօր՝ քարոզարշավային հերթական օրը, երևանցիների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ուշագրավ բացահայտում արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտնի նախկին անդամներից մեկի մասին:
«Էն, ինչ փորձել են 2021 թվականին անել, հիմա խելացի են, էդ դասերը սովորել են, ասում են մեր դեմքերով չենք կարում, մի մասը՝ հստակ ծրագրով, մի մասն էլ՝ մոլորված, ամենքը բան են ասում: Ասենք, ընկերոջդ հետ գնում ես, կռիվ եք անում, կռվի ժամանակ ընկերդ թողեց փախավ, ի՞նչ է լինում էդ ընկերոջդ հանդեպ վերաբերմունքը, համապատասխան չէ՞: Հիմա էդ ընկերը, որ էն լավ ժամանակ, հեղափոխության օրերին, ամենապիկին, առաջին շարքերում, բոլորին բրդբրդելով առաջին պլան էր գալիս, ասում էր ես, ես, ես, ինձ պաշտոն, շատ լավ, էլի մեր թիմակիցն էր, մեզ էդպես էր թվում համենայնդեպս, կուսակցությունում դիմում գրեց արագ-արագ:
Փաստն էն ա, որ ընդամենը պատերազմից հետո որ տեսավ մի քիչ խարխուլ է մեր վիճակը, կարողա ծեծ ուտենք էսա, թողեց փախավ: Ոչ ոք չի բարձրաձայնել էդ մասին, ես հիմա բարձրաձայնում եմ:
Ու ոչ մեկը թող սուտ արդարացումներ չանի,թե սրանք վատն են, նրանք վատն են, բոլորը վատն են, մենակ ինքն լավը: Կարճ ասած, սա միայն քաղաքական ընտրություն է»,- նշեց Ավինյանն ու վստահեցրեց, որ իրենց կարգախոսը պարզապես բառեր չէ, որ գրել են, իրականում էլ չի լինելու քաղաքի հետ կապված որևէ բան, որ քաղաքացիներն ասեն ու իրենց թիմը չանի:
Կարծիքներ