Կազինոներում կրվում էիք, Ղարաբաղը պաշտպանեիք. որքա՞ն պետք կռվենք հարևան երկրների հետ. Սուքիասյան
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ կոչով դիմեց ՀՀ-ի հարևան երկրներին:
«Ուզում եմ հասկանալ, ինչքան պետք է կռվենք, ավիրվենք, մեր երիտասարդներտը զոհվեն: Տարածաշրջանից պտեք է է վերանա այս մտածելակերպը: Ի՞նչ ենք ուզում մենք, այս տարածաշրջանում մեր ուզածն ի՞նչ է։ Մենք մեր սերունդների առջև պարտավորություն չունե՞նք»:
Սուքիասյանը հարցադրում արեց՝ չենք կարո՞ղ զարգացած տարածաշրջան ստեղծել:
«Մեկս մյուսի հետ նորմալ հարևանություն անել, եղբայր ազգեր կան, եղբայր պետություններ կան, եղբայրություն անենք, մենք իրենց համար ցավանք, իրենք մեզ համար ցավան: Ի՞նչ ենք ուզում, մեր հնարավորությունները գնահատե՞լ եք։ 30 տարի է հարց տվել եք, որ գնում կազինոներում կրվում էին, թալանում էին, գումարները հանել են, դրսերում շենքեր են կառուցել, ինչի համար են արել: Զենք ձեռք բերեիք, առողջապահություն ստեղծեիք, Ղարաբաղը պաշտպանեիք: Ամեն անգամ կռիվ ենք անում, ուզում ենք միշտ պատերազմական գործողությունների մեջ լինենք, լացենք, հետո ուրիշից պահանջենք»,- ասաց Սուքիասյանը։
Նա նշեց, որ խոսքը գնում է ինստիտուցիոնալ հարաբերությունների մասին։ «Պետք է մեկս մյուսին աջակցեք, որ զարգանանք, հարևաններ ենք, դարերով ապրելու ենք նույն տեղում: Մենք բոլորս իրար նկատմամաբ պարտավորություններ ունենք, ու պետք է դրանք կատարենք»,-ասաց պատգամավորը:
Կարծիքներ