Երևանի քաղաքապետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են «Ընթերցանության մարաթոն 2022»-ին

Երևանի քաղաքապետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են «Ընթերցանության մարաթոն 2022»-ին

Այսօր Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ մասնակցել եմ «Ընթերցանության մարաթոն 2022»-ին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից՝ նշելով, որ ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ իրականացվող ամենամյա այս ծրագիրը ընթերցանության խրախուսմանն ու տարածմանն ուղղված հաջողված նախագծերից է, որի շրջանակներում այս տարի հատվածներ ենք ընթերցել հայազգի մեծանուն գրող Փիթեր Բալաքյանի՝ Հայոց Մեծ եղեռնին նվիրված «Ճակատագրի սև շունը» վեպից:

Մարաթոնի ողջ ընթացքն առցանց հեռարձակվել է ՀՀ մարզային, քաղաքային գրադարաններում և դպրոցներում:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Երևանի քաղաքապետարանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում