Գրանցվել է 441 դեպք, որից 137-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ը ամփոփել է շաբաթը
Մարտի 21-27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 441 դեպք, որից 137-ը արտակարգ, այդ թվում՝ 44 հրդեհի, 23 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 33 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 132 կենցաղային կանչ. տուժել է 66 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:
Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 101 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 641 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 314 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Կարծիքներ