Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր

Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բաչկովն ուժերը չափեց Ուզբեկստանից Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ: Բաչկովը  զիջեց 5:0 և նվաճեց իր 4-րդ բրոնզե մեդալն ԱԱ-ներում:

Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբես Մուհիդինի հետ: Մանասյանը զիջեց 0:5:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում