Ժամը 19:10-ի սահմաններում Կութի ուղղությամբ ականանետ է կիրառվել. ՊՆ

Ժամը 19:10-ի սահմաններում Կութի ուղղությամբ ականանետ է կիրառվել. ՊՆ

Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել էր հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ:

Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող:

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում