Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել. տուժածերից 7 տարեկան երեխան Եղվարդից տեղափոխվել է Երևան
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Եղվարդ-Ապարան ավտոճանապարհի Բուժական գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 7-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան Եղվարդի շտապօգնության կողմից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կարծիքներ