Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայի հումանիտար գոտուց հրթիռներ արձակելու մեջ

Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայի հումանիտար գոտուց հրթիռներ արձակելու մեջ

Իսրայելական բանակը մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը Գազայի հատվածի մարդասիրական գոտուց հրթիռներ արձակելու մեջ:

Այս մասին ասվում է  Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարությունում:

«Երեկ ժամը 18:00-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները նշանակված հումանիտար գոտուց բազմաթիվ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Սա ևս մեկ ապացույց է, որ ՀԱՄԱՍ-ն օգտագործում է Իսրայելի պաշտպանության ուժերի հումանիտար գոտին՝ ահաբեկչական գործողությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում