«Զինվորի տուն»-ն այսօրվանից աղոթքի սրահ ունի

«Զինվորի տան» բարեկամ Ավագումյանների ընտանիքի աջակցությամբ և ֆինանսավորմամբ «Զինվորի տուն»-ն այսօրվանից աղոթքի սրահ ունի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Գրառման մեջ նաև ասված է․
«Ավագումյանները Ռուսաստանից ժամանել էին բացման և օծման արարողությանը մասնակցելու։ Նրանց ֆինանսավորմամբ բացված ևս մեկ նոր հատվածի՝ ասեղնաբուժության սրահն էլ անվանակոչվեց ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի անունով։
Կարմիր ժապավենը կտրեցին Արցախի հերոսի մայրն ու Լիռա Ավագումյանը»։
Կարծիքներ