Ծիլքարում արգելափակումից դուրս է բերվել մոտ 80 տրանսպորտային միջոց. ճանապարհը երկկողմանի փակ է

Ծիլքարում արգելափակումից դուրս է բերվել մոտ 80 տրանսպորտային միջոց. ճանապարհը երկկողմանի փակ է

Նոյեմբերի 25-ին, ժամը 19:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնա­մասում բախվել են 6 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է։

Փրկարարները, Արագածի ոստիկանության և ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի  աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 80 տրանսպորտային միջոց: Տեղում աշխատանքները շարունակվում են։