Դպրոցին մոտ բնակվող երեխաներին ևս օրենքի փոփոխությամբ նախատեսվում է առաջնահերթություն տալ. Ժաննա Անդրեասյան
Առաջիկայում ԱԺ-ում քննարկվելիք Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները ծավալուն են։ Փորձեմ առանձին գրառումներով անդրադառնալ կարևոր կետերին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Սկսենք դպրոց ընդունվելու սկզբունքներից։ Ինչպես գիտեք, դպրոց ընդունվելիս գործող օրենքով տրված է առաջնահերթություն տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցող կամ տվյալ դպրոցի աշխատակցի երեխաներին։
Օրենքի փոփոխությամբ դպրոց ընդունելության առաջնահերթություն ենք նախատեսում նաև տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին, Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին, որոնց թվում հատկապես հաճախ են հանդիպում զինվորական ծառայողները»,- գրել է Անդրեասյանը։
Կարծիքներ