ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին ամսվա ընթացքում կրճատվել է 38 տոկոսով

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին ամսվա ընթացքում կրճատվել է 38 տոկոսով

ԱՄՆ-ում վերջին մեկ ամսվա ընթացքում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերը թիվը հուլիսի համեմատ կրճատվել է 38 տոկոսով: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում [կորոնավիրուսի] նոր դեպքերի թիվը նվազել է 38 տոկոսով»,- նշել է պետության ղեկավարը:

Նա նաեւ պատմել է AstraZeneca դեղագործական ընկերության` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի մեկնարկի մասին:

«Այն միանում է մի շարք այլ պատվաստանյութերին, որոնք մոտ են ավարտական փուլին, եւ հուսով եմ` հաստատմանը»,- ասել է ԱՄՆ Նախագահը:

Զոն Հոփքինսի համալսարանի տվյալներով` ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 միլիոն դեպք է գրանցվել: Երկրում հիվանդության հետեւանքներից ավելի քան 183 հազար մարդ է մահացել:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 25.2 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 846 հազար մարդ մահացել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում