Ադրբեջանն արդեն յուրացնում է Դադիվանքը
Ադրբեջանի մշակույթի փոխնախար Անար Կամիրովն իր թվիթերյան էջում հրապարակել է Դադիվանքի լուսանկարները և անվանափոխելով հայկական վանական համալիրը նշել, թե Խուդավանքը հին կովկասյան Ալբանիայի քաղաքակրթության լավագույն վկայություններից է: Այնուհետև ավելացրել, թե վանքը 1992թ.-ին գրավել են հայկական ուժերը և, խախտելով Յունեսկոյի կոնվենցիան, փոխել են վանքի իրական ծագուբնաբանությունը:
Փաստենք, սակայն, որ 2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից,որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվել է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարել է հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերել այն, ինչպես կարողացել է:
Դադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները:
Կարծիքներ