Մոսկվայի կենտրոնում կտեղադրվի Կոբզոնի հուշարձանը

Մոսկվայի կենտրոնում կտեղադրվի Կոբզոնի հուշարձանը

Մոսկվայի կենտրոնում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հանձնարարությամբ կտեղադրվի հայտնի ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնի հուշարձանը։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարակից տարածքի տեղադրման և բարեկարգման համար (Օրուժեյնիյ նրբանցք, 45 տարածք) 45 մլն ռուբլու չափով դրամաշնորհ կհատկացվի:

Բացման արարողությունը նախատեսված է իրականացնել ընթացիկ տարվա օգոստոսի վերջին: Քանդակի վրա կաշխատի Մ.Բ. Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայի հեղինակային կոլեկտիվը:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 11–ին։ Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, որտեղ դասավանդում էր 1984 թվականից, պրոֆեսոր է։ Հանդես է եկել Խուլիո Իգլեսիասի և Շառլ Ազնավուրի հետ։ Հանրահայտ երգիչը մահացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում