Այսօր տեղի է ունենալու նորաձևության երեկո՝ «Նյու կոնցեպտ» խորագրով
Հուլիսի 27-ին, ժամը 18.00-ին, Park Bridge ռեստորանային համալիրում,
Kwisty Fashion Studio-ն՝ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի տնօրինությամբ, կազմակերպում է նորաձևության երեկո, որը կրում է «Նյու կոնցեպտ» խորագիրը։
Ներկա կլինեն հարգարժան գործարարներ, զանգվածային լրատվամիջոցների և սոցկայքերի ներկայացուցիչներ, նորաձևության ոլորտի մասնագետներ,
հեռուստատեսային հայտնի և սիրված դեմքեր:
Շոուից 1 ժամ առաջ համալիրի բացօթյա տարածքում կանցկացվեն վիդեո-ֆոտոնկարահանումներ և հարցազրույցներ, ինչպես նաև ֆուրշետային հյուրասիրություն:
Նորաձևության շոուն կմեկնարկի ժամը 19:00-ին:
Կանցկացվի սպորտային և կոկտեյլային հավաքածուների 3 ցուցադրություն։
Նորաձևության երեկոն ունի բարեգործական խոսք։ Ինչպես միշտ, այս անգամ էլ պրոֆեսիոնալ մոդելների հետ հանդես են գալու նաև մանկատան սաները։
Բարձրակարգ երաժշտությունը ապահովելու են «Բոյինգ» օրկեստրը և երգչուհի Սոնա Սարկիսյանը / Sona Singer- Մոսկվա/։
Նորաձևության երեկոն վարելու են հայտնի և սիրված դեմքերը՝ թատրոնի և կինոյի դերասան, հաղորդավար, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը, հեռուստահաղորդավարուհի Նանե Արզումանյանը, բլոգեր Մաշա Գասպարյանը, Արմքոմեդի երգիծական հաղորդման վարող Նարեկ Մարգարյանը, Լուսյա Լյուբիմովան, Արամ Խաչատուրյանը։
Հարցերի և այլ մանրամասների համար դիմել հետևալ հղումով՝ FASHION SHOW "NEW CONCEPT" | Facebook
Կարծիքներ