«Վալենտինա Իվանովնա, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է». Մատվիենկոյին անհանգստացրել է Պուտինի հազը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ մի փոքր մրսել է բացօթյա մարզումների պատճառով, գրում է svpressa.ru-ն:
Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հանդիպման ժամանակ Պուտինը մի քանի անգամ հազել է: Նույն օրն ավելի ուշ, Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպմանը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ուշադրություն է հրավիրել դրա վրա և հարցրել նախագահին՝ արդյոք նրա մոտ ամեն ինչ կարգին է:
«Վալենտինա Իվանովնա, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է: Ոչ միայն COVID-19-ի, այլև բոլոր այլ վարակների թեստերը գրեթե ամեն օր են կատարվում, ամեն ինչ լավ է: Ուղղակի օդը սառն էր, ավելի ակտիվ եմ շարժվել: Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Եվ ես քաջառողջություն եմ մաղթում բոլոր գործընկերներին», - ասել է Պուտինը ՝ պաշտոնյաներին կոչ անելով ժամանակին կատարել պատվաստումները:
Կարծիքներ