Վերականգնվում է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհի մոտ 9.8 կմ երկարությամբ հատվածը
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհի մոտ 9.8 կմ երկարությամբ հատվածը։
Ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով` շահառու 5 համայնքներով՝ Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր և այլ բնակավայրեր։
Կապալառուն է «Բլեսկ» ընկերությունը։
Ճանապարհի մոտ 5 կմ հատվածն արդեն ասֆալտապատվել է։
Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։
Ճանապարհայի դեպարտամենտը նշում է, որ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից՝ 2009 թվականից ի վեր ՀՀ մարզերում վերականգնվել է ավելի քան 835 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Կարծիքներ