Հունաստանը պատրաստվում է նշել անկախության 200 տարին
Հունաստանի Կալավրիտա քաղաքի բնակիչները՝ անկախության համար պայքարող մարտիկների համազգեստով և տարբեր զենքերով զինված, բեմադրել են 19-րդ դարում Օսմանյան կայսության դեմ ապստամբությունը: Սա վճռորոշ իրադարձություններից մեկն է, որի շնորհիվ 400 տարի անց 1821-ի մարտի 25-ին երկիրն անկախացավ Օսմանյան կայսրությունից:
Այս նշանակալից հոբելյանական տարվա ուղերձի կարևորությունը կայանում է Հունաստանի վերածննդի մեջ: 2018-ին Հունաստանը դուրս եկավ երկարատև տնտեսական ցավոտ ճգնաժամից, ինչը երկիրը խորն աղքատության մեջ էր ընկղմել: Գործազրկությունն աճեց՝ յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը զրկվեց աշխատանքից, ավելի քան կես միլիոն բնակիչ գործազրկության պատճառով արտագաղթեց:
Reuters գործակալությունը նշում է, որ Հունաստանը մոտ 400 տարի եղել է Օսմանյան կայսրության լծի տակ, երբ 1453-ին թուրքերը նվաճեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը:
1821-ին սկսված խռովությունը վերածվեց լայնածավալ պատերազմի, որին ներգրավվել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: 1832-ին հաստատվեց անկախ Հունաստանի թագավորություն:
Կարծիքներ