Բայդենը կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու հնարավորությանը

Բայդենը կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու հնարավորությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ անհրաժեշտ է նախապատրաստվել կորոնավիրուսի նոր տարբերակների ի հայտ գալուն։ Այդ մասին նա հայտարարել է՝ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև ելույթ ունենալով Միության վիճակի ամենամյա ուղերձով։

«Մենք պարտավոր ենք պատրաստվել նոր տարբերակների», - ասել է Բայդենը: «Վերջին տարվա ընթացքում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել նոր շտամների հայտնաբերման հարցում»: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու դեպքում «պատրաստ կլինի 100 օրվա ընթացքում սկսել նոր պատվաստանյութերի օգտագործումը»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում