Բելառուսի դեմ Ճապոնիայի պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այս շաբաթ

Բելառուսի դեմ Ճապոնիայի պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այս շաբաթ

Այս շաբաթ ուժի մեջ կմտնի Բելառուսի դեմ Ճապոնիայի պատժամիջոցների փաթեթը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության հետ։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ խորհրդարանի վերին պալատի բյուջետային հանձնաժողովում քննարկման ժամանակ։

«Ինչ վերաբերում է Բելառուսի դեմ պատժամիջոցներին, ապա դրանք պետք է ուժի մեջ մտնեն այս շաբաթ»,- ասել է նա։

Փետրվարի 28-ին Ճապոնիան հայտարարեց Բելառուսի դեմ միջոցներ ձեռնարկելու մասին՝ «Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության կազմակերպմանն աջակցելու համար»։ Պատժամիջոցները կվերաբերեն բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ինչպես նաև որոշ կազմակերպությունների, որոնց ցանկը դեռ չի հրապարակվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում