Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են արվում

Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են արվում

Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ, մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։ Այս մասին տեղեկացրին Երևանի մետրոպոլիտենից:

«Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 - ТО3 ծավալներով:
Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։
Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե»,-տեղեկացնում են մետրոպոլիտենից:
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում, որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում