Ֆուտզալի ՉԼ որակավորման փուլ․ «Երևանը» ոչ-ոքի է խաղացել շվեյցարական «Միներվայի» հետ

Ֆուտզալի ՉԼ որակավորման փուլ․ «Երևանը» ոչ-ոքի է խաղացել շվեյցարական «Միներվայի» հետ

Օգոստոսի 23-26-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կկայանան Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի G խմբի հանդիպումները:

Խմբում ընդգրկված են «Երևան», «ԱԵԼ» (Կիպրոս), «Միներվա» (Շվեյցարիա) և «Ֆիորենտինո» (Սան Մարինո) ակումբները:

Ինչպես փոխանցում է «Արմսպորտը»՝ Հայաստանի չեմպիոնը երկրորդ խաղում 4-4 հաշվով ավարտեց շվեյցարական Միներվայի հետ հանդիպումը։

Ռաֆիկ Մելիքյանը հեթ-տրիկ է գրանցել, մեկ գոլ էլ խփել է Ռաֆիկ Դերմենջյանը։

Հիշեցնենք՝ երեկ մեր թիմը 1:8 հաշվով պարտվել էր կիպրական ԱԵԼ-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում