Կոնգրեսական Շերմանը ռազմագերիների հարցով խոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով խոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այդ մասին նա գրառում է կատարել իր Facebook-ի էջում։
«Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագրիը՝ ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին։ Ես ուրախ եմ լսել, որ պետքարտուղարությունը բազմիցս բովանդակային զրույցներ է ունեցել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատել բոլոր ռազմագերիներին։ Ըստ երևույթին, ի պատասխան ԱՄՆ-ի ջանքերի՝ Բաքուն Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին թույլատրել է կապ հաստատել ռազմագերիների հետ։ Ես կշարունակեմ աշխատել պետքարտուղարության հետ՝ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ», – գրել է Շերմանը։
Կարծիքներ