Էկոակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել Լոնդոնի գիտության թանգարանում

Էկոակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել Լոնդոնի գիտության թանգարանում

«Բրիտանացի ուսանողների կլիմայական ցանց» բնապահպանական կազմակերպության ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնի գիտության թանգարանում։ Ցուցարարները դժգոհ են թանգարանի համագործակցությունից նավթի և գազի խոշոր ընկերությունների հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով LBC-ին:

Մասնավորապես, ցուցարարներն իրենց վրդովմունքն են հայտնել Energy Revolution ցուցահանդեսի կապակցությամբ, որը կազմակերպվել է հնդկական «Adani group» կոնգլոմերատների աջակցությամբ, որը, ի թիվս այլ բաների, զբաղվում է գազային նախագծերով։ Նախկինում էկոակտիվիստները քննադատել էին նաև Գիտության թանգարանի ղեկավարությանը Royal Dutch Shell անգլո-հոլանդական կորպորացիայի հետ համագործակցության համար:

Ցուցարարները մտադիր են գիշերել թանգարանում։ Նշվում է, որ դեպքի վայրում կան ոստիկաններ,որոնք դեռ ձերբակալություններ չեն իրականացրել։

Լոնդոնի Գիտության թանգարանը բացվել է 1857 թվականին։ Թանգարանի հավաքածուի ամենահայտնի ցուցանմուշներից է Puffing Billy շոգեքարշը, որը համարվում է աշխարհի ամենահին պահպանվածը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում