Անտառային հրդեհների մարման համար Կամչատկան կստանա լրացուցիչ 185 մլն ռուբլի

Անտառային հրդեհների մարման համար Կամչատկան կստանա լրացուցիչ 185 մլն ռուբլի

Կամչատկայի երկրամասում անտառների հրդեհներից պաշտպանության ֆինանսավորումն ավելացվել է 185 մլն ռուբլով։ Այդ միջոցները կուղղվեն հրդեհաշիջման սարքավորումների ձեռքբերմանը։ Այս մասին հյատնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  մարզպետարանին։ 

2021 թվականին «Էկոլոգիա» ազգային նախագծի գործունեության շրջանակներում Կամչատկայի երկրամասի անտառտնտեսության գործակալությանը դաշնային բյուջեից հատկացվել է ավելի քան 51 միլիոն ռուբլի։

Կամչատկայում հրդեհավտանգ սեզոնը սկսվում է մայիսի կեսերին և տևում մինչև աշուն։

2021 թվականին թերակղզում գրանցվել է ավելի քան 40 անտառային հրդեհ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում