Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան ծնոտի շրջանի պատռվածքով հոսպիտալացվել է

Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան ծնոտի շրջանի պատռվածքով հոսպիտալացվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի «Մալայան» ակնաբուժական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աչքի ստորին կոպի պատռվածք, արցունքատար ուղիների ընդգրկումով, ծնոտի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: 

«Մալայան» ակնաբուժական կենտրոնում բժիշկնեը ոստիկաններին հայտնել են, որ երեխայի առողջական վիճակը ծանր է: Տուժածը Արարարտի մարզի գյուղերից մեկի բնակիչ 10-ամյա Արեգ Հ.-ն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում