Մարմնամարզիկներ Մերդինյանը, Ավետիսյանը և Դավթյանը պայքարը սկսեցին ԱԱ-ի առանձին վարժություններում

Մարմնամարզիկներ Մերդինյանը, Ավետիսյանը և Դավթյանը պայքարը սկսեցին ԱԱ-ի առանձին վարժություններում

Մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնության մրցումային առաջին օրը կայացան առանձին գործիքների որակավորման փուլի մրցումները:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող աշխարհի վարկանիշային առաջնությունում պայքարի մեջ մտան նաև առանձին վարժություններում հանդես եկող մարմնամարզիկները:

Նժույգ-թափերի վարժությունում Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը վաստակեց 14.600 միավոր:

Ազգային թիմի մյուս ներկայացուցիչները` Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը ուժերը չափեցին օղակների վարժությունում: Վահագն Դավթյանը հավաքեց 14.433 միավոր, Արթուր Ավետիսյանը ևս հավաքեց 14.433 միավոր:

Մարզիկների վերջնական տեղերը և եզրափակիչում մասնակցությունը հայտնի կդառնա երեկոյան մրցահերթում հանդես եկող մյուս մարզիկների ելույթներից հետո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում