Լրագրողների միջազգային կազմակերպություններն Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին կոչ են անում ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը ԼՂ-ում

Լրագրողների միջազգային կազմակերպություններն Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին կոչ են անում ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը ԼՂ-ում

Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյբուք»-ի էջի գրառմամբ հայտարարել է Լրագրողների եվրոպական ֆեդերացիան․

«Երեկ Էնթոնի Բելանջերի և Մուշֆիք Ալասգարլիի հետ միասին փորձել ենք մտնել  Ստեփանակերտ՝ քաղաք, որը Ադրբեջանի միջազգային ճանաչված մասն է, սակայն բնակեցված է առավելապես էթնիկ հայերով: Մեզ խանգարեց ադրբեջանական բանակը՝ ռուսական անցակետից ընդամենը 100 մետր հեռավորության վրա»,- ասվում է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում