Էրլինգ Հոլանդը դիտարկում է կարիերան շարունակելու 2 տարբերակ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դիտարկում է կարիերայի շարունակության երկու տարբերակ։ 20–ամյա նորվեգացի ֆուտբոլիստը ընտրություն կկատարի Մադրիդի «Ռեալի» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջեւ, հաղորդում է գերմանական Bild-ը։
Էրլինգ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Մյունխենի «Բավարիան» ու Լոնդոնի «Չելսին»։
«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին, Արքայական ակումբը՝ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային։
Հոլանդը կհեռանա «Բորուսիայից», եթե թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Կարծիքներ