Կազմվել է ամենադիմացկուն ավտոմեքենաների վարկանշային ցանկը
Ամերիկյան iSeeCars կայքը կազմել է ամենադիմացկուն մեքենաների ցանկը, որում ընդգրկվել են տարբեր մեքենաշինական ընկերությունների 16 մոդելներ, որոնց սեփականատերերը բողոքներ չեն ունեցել լուրջ անսարքությունների հետ կապված:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, վարորդները կարծիք են հայտնել մեքենաների 322 000 կմ վազքից հետո: Վարկանշային ցանկը կազմելիս փորձագետները վերլուծել են 11.8 մլն ավտոմեքենայի մասին տվյալները, որի արդյունքում առաջատար տասնյակում միանգամից վեց տեղի է արժանացել Toyota ապրանքանիշը՝ իր տարբեր մոդելներով:
Առաջատարը Toyota Land Cruiser-ն է: Աղբյուրի տվյալներով՝ ճապոնական ամենագնացների 16.3 տոկոսի պարագայում անսարքություններ ի հայտ չեն գալիս անգամ 322 հազար կմ ընթացքից հետո:
Երկրորդ տեղում է Toyota Sequoia-ն՝ 11.2 տոկոս արդյունքով: Առաջատար եռյակը եզրափակում է Chevrolet Suburban-ն՝ 5.1 տոկոս ցուցանիշով:
Առաջատար տասնյակը ներկայացնում ենք ստորև:
Toyota Land Cruiser
Toyota Sequoia
Chevrolet Suburban
Ford Expedition
Toyota 4Runner
Toyota Avalon
Chevrolet Tahoe
Toyota Highlander Hybrid
Toyota Tundra
GMC Yukon XL
Կարծիքներ