ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարումների չափերն ավելացնելու նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 90 «կողմ» ձայներով:
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.
Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
1500 դրամ
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
3000 դրամ
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
5500 դրամ
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
8500 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում
15 000 դրամ
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.
Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
18 000 դրամ
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
36 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
66 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
102 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում
180 000 դրամ
Կարծիքներ