Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ