ԱԻՊԾ փրկարարները որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում: Այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:
Կարծիքներ