«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՃՈ-ն իրականացնում է ուժեղացված ծառայություն

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՃՈ-ն իրականացնում է ուժեղացված ծառայություն

 «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ժամը 10.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում